211652_close_icon
views-count3045 դիտում article-date 20:48 16-07-2018

Հուլիսի վերջին պետական այցով Հայաստան կժամանի Իտալիայի նախագահը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով հուլիսի 30-ին պետական այցով Երևան կժամանի Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելան: Այս մասին այսօր ճեպազրույցում տեղեկացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: «Նա հանդիպումներ կունենա Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ: Սա Իտալիայից նման մակարդակի առաջին այցելությունն է Հայաստան»,- ասել է ԱԳՆ խոսնակը: Իտալիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց ի վեր սա երրորդ բարձրաստիճան այցն է Հայաստան: Առաջինը կայացել է 2012-ի հոկտեմբերին, երբ Հայաստան է ժամանել Պաշտպանության նախարար Ջամպաոլո Դի Պաոլան, երկրորդը՝ 2016 թվականին՝ Արտաքին գործերի նախարար Պաոլո Ջենտիլոնի մակարդակով։

Նմանատիպ նյութեր