211652_close_icon
views-count29078 դիտում article-date 20:29 14-07-2018

Վանաձորում բարձավոլտ էլեկտրասյուներում գրանցված պայթյունից հետո քաղաքի բազմաթիվ թաղամասեր մնացել են առանց լույսի

Վանաձորի «Տարոններ» թաղամասում րոպեներ առաջ պայթյունի ձայն է լսվել: [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի թղթակիցը Վանաձորից հայտնում է, որ ըստ ականատեսների պայթյունը գրանցվել է «Տարոն-2» թաղամասի հարևանությամբ գտնվող, սարի վրա տեղակայված բարձավոլտ էլեկտրասյուների վրա: Պայթյունից անմիջապես հետո կրակի մեծ ալիք է բարձրացել և անհետացել: Ներկայումս տարածքում հրդեհ չկա, սակայն «Տարոններ» և հարակից թաղամասերը հիմնականում հոսանքազրկված են: Մեր տեղեկություններով, բարձավոլտ էլեկտրասյուների վրա տեղի է ունեցել կարճ միացում: Թաղամասի բնակիչները [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի թղթակցի հետ զրույցում նշում էին, որ տեղումների ժամանակ գրեթե միշտ նման իրավիճակ է արձանագրվում: Չնայած «Էլեկտրական ցանցեր» ընկերության աշխատակիցները օպերատիվ են արձագանքում, սակայն նմանատիպ դեպքերում որոշ թաղամասեր 24 ժամից ավել մնում են առանց լույսի: Թաղամասի բնակիչները հույս ունեն, որ այս դեպքում պատկերը չի կրկնվի, և էլեկտրամատակարարումը հնարավորինս արագ կվերականգնվի:

Նմանատիպ նյութեր