211652_close_icon
views-count26632 դիտում article-date 22:47 04-07-2018

ԱԱԾ-ն բերման է ենթարկել Ալեքսանդր Սարգսյանին և նրա որդուն

Քիչ առաջ ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները հատուկ գործողություններից հետո բերման են ենթարկել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին։ Բերման է ենթարկվել նաև Ա. Սարգսյանի որդին՝ Հայկ Սարգսյանը։ Ինչպես հայտնել է Հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» լրատվականը՝ հղում անելով ԱԱԾ-ին, Ա. Սարգսյանին ուղեկցել է ԱԱԾ քննչական վարչության պետ Միքայել Համբարձումյանը: ԱԱԾ աշխատակիցները իրենց հետ տարել են նաև մի քանի փաթեթ, որոնց մեջ եղել է զենք։ [img]http://st0.shamshyan.com/editor/0284446001530729988318895.jpg[/img]

Նմանատիպ նյութեր