211652_close_icon
views-count10553 դիտում article-date 12:03 30-06-2018

Այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է

Ծնվել է 1954թ. հունիսի 30-ին Արցախի Ստեփանակերտ քաղաքում: 1971թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարան: 1972-1974թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: 1979թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1975-1979թթ. աշխատել է Երեւանի էլեկտրատեխնիկական գործարանում՝ որպես խառատ: 1979-1988թթ. եղել է ԼԿԵՄ Ստեփանակերտի քաղկոմի բաժնի վարիչ, ապա՝ երկրորդ քարտուղար, առաջին քարտուղար, կոմկուսի Ստեփանակերտի քաղկոմի պրոպագանդայի եւ ագիտացիայի բաժնի վարիչ, ԼՂ մարզկոմի առաջին քարտուղարի օգնական: 1989-1993թթ. նախագահել է ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կոմիտեն: 1990 . ընտրվել է ՀՀ գերագույն խորհրդի պատգամավոր: 1993-1995թթ. եղել է ՀՀ պաշտպանության նախարար: 1995-1996թթ.` ՀՀ պետական անվտանգության վարչության պետ, ապա` ազգային անվտանգության նախարար: 1996-1999թթ.` ՀՀ ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարար: 1999-1999թթ.` ՀՀ ազգային անվտանգության նախարար: 1999-2000թ.` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար: 1999-2007թթ.՝ ՀՀ նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: 2000-2007թթ.՝ ՀՀ պաշտպանության նախարար: 2007-2008թթ.` ՀՀ վարչապետ։ 2008թ. փետրվարի 19-ին ընտրվել է ՀՀ Նախագահ։ 2013թ. փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններում վերընտրվել է Հայաստանի Հանրապետության Նախագահ: 2013թ. ապրիլի 9-ին ստանձնել է ՀՀ Նախագահի պաշտոնը և պաշտոնավարել մինչև 2018թ. ապրիլի 9-ը: 2018թ. ապրիլի 17-ին ԱԺ-ի կողմից ընտրվել է վարչապետի պաշտոնում և Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել վարչապետ: 2018թ. ապրիլի 23-ին թողել է ՀՀ վարչապետի պաշտոնը ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր է, Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, «Տիգրան Մեծ» շքանշանակիր: 2006թ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամ է։ 2006թ. հուլիսի 22-ին (ՀՀԿ 10-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ խորհրդի նախագահ։ 2007թ. նոյեմբերի 10-ին (ՀՀԿ 11-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ նախագահ: 2009թ. նոյեմբերի 28-ին (ՀՀԿ 12-րդ համագումար) վերընտրվել է ՀՀԿ նախագահ: 2012թ. մարտի 10-ին (ՀՀԿ 13-րդ համագումար) վերընտրվել է ՀՀԿ նախագահ: 2012թ. դեկտեմբերի 15-ին (ՀՀԿ 14-րդ` արտահերթ համագումար) վերընտրվել է ՀՀԿ նախագահ և առաջադրվել ՀՀ նախագահի թեկնածու 2014 թ. մայիսի 24-ին (ՀՀԿ 15-րդ համագումար) վերընտրվել է ՀՀԿ նախագահ 2016 թ. նոյեմբերի 26-ին (ՀՀԿ 16-րդ համագումար) վերընտրվել է ՀՀԿ նախագահ Ունի երկու դուստր` Անուշն ու Սաթենիկը և հինգ թոռնիկ` Մարիամը, Արան, Սերժը, Ռիտան և Տիգրանը:

Նմանատիպ նյութեր