211652_close_icon
views-count6535 դիտում article-date 17:56 27-06-2018

ԱԱ-2018. Հարավային Կորեա-Գերմանիա. ուղիղ միացում

ԱԱ-2018-ի խմբային փուլի վերջին տուրում Հարավային Կորեան Կազանում հանդիպում է աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականին: Կորեացիները առաջին երկու խաղերում պարտություն են կրել, բայց նույնիսկ այդքանից հետո դեռ կարող են խմբում 2-րդ տեղը գրավել: Դրա համար անհրաժեշտ է առնվազն հաղթել Գերմանիայի հավաքականին, պայմանով, որ զուգահեռ ընթացող խմբի մյուս խաղում Մեքսիկան հաղթի Շվեդիային: Ընդ որում, շվեդներին հաղթի 2 գնդակի տարբերությամբ: Ինչ վերաբերում է գերմանացիներին, ապա վերջիններս հրաշքով հաղթելով շվեդներին, նույնպես պետք է խաղան միայն հաղթանակի վրա, հակառակ դեպքում կարող են դուրս մնալ մրցաշարից, եթե շվեդները հաղթեն Մեքսիկային: Մի խոսքով, մեզ հերթական խճճված, բարդ սյուժեներով երեկոն է սպասվում, որտեղ ամեն ինչ հնարավոր է: Հանդիպման ուղիղ ընթացքը՝ [url=http://cdn.livetvcdn.net/webplayer2.php?t=alieztv&c=69044&lang=ru&eid=656866&lid=962676&ci=411&si=1]այստեղ.[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր