211652_close_icon
views-count71175 դիտում article-date 18:45 24-06-2018

«Դինամո» մարզահամալիրում անցկացվեց Թելման Քոչարյանի անվան ձյուդոյի հուշամրցաշարը. «Դինամո» ՄՀԿ նախագահի առաջին տեղակալ Գառնիկ Հայրապետյանը մասնակիցներին փոխանցեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի ողջույնի խոսքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 24-ին, Հայաստանի «Դինամո» ՄՀԿ մարզահամալիրում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում և Հայաստանի «Դինամո» ՄՀԿ-ում ձյուդո մարզաձևի հիմնադիր, Հայաստանի վաստակավոր մարզիչ, լեգենդար դինամոյական Թելման Քոչարյանի անվան հանրապետական կարգի 19-րդ հուշամրցաշարը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հուշամրցաշարի բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանի «Դինամո» ՄՀԿ-ի նախագահի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Գառնիկ Հայրապետյանը: Նա մասնակիցներին փոխանցեց Հայաստանի ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի ողջույնի խոսքը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հուշամրցաշարին մասնակցում էին շուրջ 200 մարզիկներ Երևանից և Հայաստանի բոլոր մարզերից: Մրցապայքարում հաղթած մարզիկները պագևատրվեցին մեդալներով, պատվոգրերով և հուշամրցաշարի անվանակրի լուսանկարով հուշանվեր-գավաթներով: Մրցաշարում մրցանակային տեղեր չզբաղեցրած մարզիկներին հանձնվեցին մրցաշարին մասնակցության վկայագրեր և հուշանվերներ: Մի շարք հաղթողների պարգևատրեց Գ. Հայրապետյանը: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 290+
290+

Նմանատիպ նյութեր