211652_close_icon
views-count8551 դիտում article-date 23:40 14-06-2018

Վրաստանի վարչապետի պաշտոնում առաջադրվել է Մամուկա Բախտաձեի թեկնածությունը

Վրաստանում խորհրդարանական մեծամասնությունը վարչապետի պաշտոնում առաջադրել է երկրի ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեի թեկնածությունը, հայտնում է Грузия Online-ը: «Վրաստանի Սահմանադրության համաձայն՝ խորհրդարանական մեծամասնությունը որոշում է ընդունել առաջադրել Մամուկա Բախտաձեի թեկնածությունը Վրաստանի վարչապետի պաշտոնում: Թիմը միաձայն հավանության է արժանացրել նրա թեկնածությունը: Վստահ եմ, որ Մամուկա Բախտաձեի ղեկավարությամբ վրաց կառավարությունը հաջողությամբ կապահովի երկրի առաջխաղացումը», - հայտարարել է Վրաստանի խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Արչիլ Թալաքվաձեն: Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հունիսի 13-ին հրաժարական է տվել: «Այսօր այն պահն է, երբ պետք է թույլ տալ խորհրդարանի ղեկավարին կազմել թիմ՝ ելնելով իր պատկերացումներից»,- ասել է նա:

Նմանատիպ նյութեր