211652_close_icon
views-count67876 դիտում article-date 19:10 10-06-2018

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. 26-ամյա տղան «պարանոցի կտրած-ծակած վերք, սուր արյունահոսություն» ախտորոշմամբ տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ «պարանոցի կտրած-ծակած վերք, սուր արյունահոսություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ տղա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Անդրանիկ Մելոյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի խումբը՝ քննիչ Տիգրան Վարդանյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Աբովյան 3-րդ միկրոշրջան թաղամասի բնակիչ՝ 26-ամյա Արսեն Եսայանն է, ով՝ ըստ բժիշկների հայտարարության, ի վիճակի չէ բացատրություն տալու։ Փաստի առթիվ Աբովյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր