211652_close_icon
views-count51245 դիտում article-date 11:10 08-06-2018

Նոր մանրամասներ՝ Հրազդանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից. 31-ամյա քաղաքացին ներկայացել է քննիչին ու հայտնել, որ մեքենան ինքն է վարել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ հունիսի 6-ին Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի որոշմամբ քննչական խմբի ղեկավար նշանակված նույն վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Կարեն Գրիգորյանը միջնորդություն էր ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Հրազդանի նստավայր, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացներ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի բնակիչ՝ 31-ամյա Արշակ Հայրապետյանի նկատմամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Արիս Սիսակյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ մերժել է քննիչի միջնորդությունը և Ա. Հայրապետյանը դատարանից ազատ է արձակվել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Հայրապետյանը հունիսի 4-ին ինքնակամ ներկայացել էր Կոտայքի մարզային քննչական վարչություն և հայտնել, որ հունիսի 3-ին Հրազդան քաղաքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի ժամանակ BMW մակնիշի ավտոմեքենան ինքն է վարել, ինչի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր՝ Հրազդան քաղաքի բնակիչ, 30-ամյա Գոռ Հովհաննիսյանը տեղում մահացել էր, իսկ ավտոմեքենայի սեփականատեր, Հրազդան քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Նվեր Ալեքսանդրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Հրազդանի բժշկական կենտրոն։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ՝ պարզելու համար, թե արդյո՞ք Ա. Հայրապետյանի ասած տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, թե՞ ոչ։ Ա. Հայրապետյանը քննիչի որոշմամբ ստորագրությամբ բաց է թողնվել։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2018/06/03/1097508/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, հունիսի 3-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 00:50-ի սահմաններում Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի բնակիչ, 32-ամյա Նվեր Ալեքսանդրյանը Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում՝ Հրազդանի բժշկական կենտրոնի խաչմերուկում, իր վարած BMW մակնիշի 35 RN 561 համարանիշի ավտոմեքենայով դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը: Բախման հետևանքով էլեկտրասյունը տապալվել էր, իսկ ավտոմեքենայի ուղևոր, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի բնակիչ, 30-ամյա Գոռ Հովհաննիսյանը տեղում մահացել էր, իսկ Ն. Ալեքսանդրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Հրազդանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր էին ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ հրամանատար Սամվել Դավթյանի գլխավորությամբ՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները մահացածի դին դուրս էին բերել ավտոմեքենայից, մինչ այդ ավտոմեքենայի վրայից ու միջից հեռացրել էին երկաթի կտորներ, որոնք մեքենայի վրա ու նրա մեջ էին հայտնվել բախման հետևանքով, որից հետո հոսանքազրկել էին ավտոմեքենան, փակել գազաբալոնը, սահմանազատել տարածքը ու մահացածի դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Աշոտ Սայադյանի, վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել էին նաև ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Ռոման Կիրակոսյանի և ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ վարչության պետ Մհեր Վարդանյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Աշոտ Խաչատրյանի գլխավորությամբ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 91+
91+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր