211652_close_icon
views-count58210 դիտում article-date 20:55 30-05-2018

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. ճակատ-ճակատի բախվել են УАЗ-ն ու Ford Transit-ը. վիրավորների մեջ է սոցիալական ապահովության բաժնի պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մայիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի 42-րդ կմ հատվածում բախվել են Վարդենիս քաղաքի բնակիչ՝ 53-ամյա Յուրա Հոխանյանի վարած УАЗ 452 Դ մակնիշի 35 OA 796 համարանիշի և Արցախի Հանրապետության բնակիչ՝ 37-ամյա Նորայր Աստվածատրյանի վարած Ford Transit մակնիշի 25 TD 025 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Յ. Հոխանյանը տեղափոխվել է Վարդենիսի կայազորային հոսպիտալ, իսկ Ն. Աստվածատրյանը՝ Վարդենիսի բժշկական կենտրոն։ Երկուսի առողջական վիճակը բժիշները գնահատում են ծանր կայուն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Վարդենիսի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննիչ Մաթևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վարդենիսի բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից Ն. Աստվածատրյանն աշխատում է Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի սոցիալական ապահովության բաժնի պետ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր