211652_close_icon
views-count28494 դիտում article-date 23:53 26-05-2018

Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանը 1 մլրդ դոլարի զեղչ է արել մատակարարված գազի դիմաց

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Մոսկվան ու Անկարան համաձայնության են եկել, որպեսզի 2015 և 2016 թվականներին մատակարված գազի համար զեղչ արվի, որը կկազմի 10,25%: Էրդողանը հայտնել է, որ 2015-ին իր երկիրը Մոսկվային խնդրել էր գազի դիմաց զեղչ անել, սակայն ռուսական կողմը հրաժարվել էր բավարարել այդ պահանջը, որից հետո Անկարան դիմել էր միջազգային արբիտրաժ: «Երկար քննարկումների արդյունքում ձեռք բերվեց 2015/16 թվականներին մատակարարված գազի դիմաց 10,25% զեղչ անելու համաձայնություն», նշել է թուրքական առաջնորդը՝ ընդգծելով, որ Թուրքիան ետ կստանա այդ երկու տարիներին արած վճարումների տարբերությունը, որը կազմում է մեկ միլիարդ դոլար:

Նմանատիպ նյութեր