211652_close_icon
views-count7820 դիտում article-date 13:46 26-05-2018

Անցնող շաբաթ հակառակորդի ուժերը հրադադարի ռեժիմը խախտել են շուրջ 150 անգամ՝ արձակելով ավելի քան 1500 կրակոց

Մայիսի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում իրադրությունը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում եղել է հարաբերական կայուն: Ինչպես հայտնեցին ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1500 կրակոց: ՊԲ-ի առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել աչալրջորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Նմանատիպ նյութեր