211652_close_icon
views-count61732 դիտում article-date 09:28 17-05-2018

Արտակարգ դեպք Երևանում. 21-ամյա աղջիկը 5-րդ հարկի պատուհանից վայր է ընկել, թե ցած նետվել, պարզվում է. նրան շտապօգնության մեքենային են մոտեցրել փրկարարները

Երեկ՝ մայիսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։50-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Սարկավագի փողոցի շենքերից մեկի բնակարանի պատշգամբից քաղաքացին ընկել է և նրան շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատը։ Փրկարարները նշված վայրից տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել նույն շենքի բնակիչ՝ 21-ամյա Էլվիրա Շ.-ին, ով նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, որից հետո շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նրան տեղափոխել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, ում առողջական վիճակը գնահատվել է կայուն ծանր։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը։ Փաստի առթիվ նույն բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Էլվիրա Շ.-ն բնակվում է նշված շենքի 5-րդ հարկում։ Տեղի ունեցածը անզգուշությամբ վայր ընկնելու հետևանք է, թե ինքնասպանության փորձ, դա պարզ կլինի հետաքննության արդյունքում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր