211652_close_icon
views-count41892 դիտում article-date 14:24 15-05-2018

Արտաշատում թալանել են տեղի «Հայփոստ»-ի կապի բաժանմունքի աշխատակցի բնակարանը. գողացել են մոտ 4 մլն դրամ

Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ասատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մայիսի 14-ին, Արարատի մարզում տեղի ունեցած բնակարանային գողության փաստով։ Ժամը 09։30-ի սահմաններում ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը կամ անձինք Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 54-ամյա Ռ. Հ.-ի բնակարանի մուտքի դուռը բացել են, մտել բնակարան, տակնուվրա արել բնակարանը և ննջասենյակի պահարանի միջից հափշտակել են մոտ 4 մլն դրամ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժետ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, գողին կամ գողերին, ինչպես նաև գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժած Ռ. Հ.-ն աշխատում է «Հայփոստ» ՓԲԸ- Արտաշատի կապի բաժանմունքում՝ որպես ավագ օպերատոր։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր