211652_close_icon
views-count35763 դիտում article-date 20:43 14-05-2018

Արագածոտնի մարզում բախվել են Opel-ն ու բեռնատար Mercedes-ը. կա վիրավոր. Opel-ի վարորդին չի հաջողվել մոլորեցնել ՃՈ աշխատակիցներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ավագ հետաքննիչ Էդգար Ավդալյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մայիսի 13-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 17:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 81-րդ կմ հատվածում բախվել են Օհանավան գյուղի բնակիչ, 29-ամյա Գևորգ Գաբրիելյանի վարած Opel մակնիշի 35 NT 113 համարանիշի և Վրաստանի Հանրապետության Գարդաբանիի շրջանի բնակիչ, 63-ամյա Օլեգ Բարբակաձեի վարած Mercedes մակնիշի RNR 872 համարանիշի բեռնատարը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գ. Գաբրիելյանի ուղևորուհի, Երևանի բնակիչ, 26-ամյա Զոյա Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ապարանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, դասակի հրամանատար Արտակ Եղիազարյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արագածի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը: Նյութերի նախապատրաստման ընթացքում ՃՈ ավագ հետաքննիչ Է. Ավդալյանը պարզել է, որ իրականում Opel-ը վարել է Երևանի բնակիչ, 26-ամյա Արտեմ Սարգսյանը, իսկ դեպքի վայրում Opel-ի վարորդ ներկայացած Գ. Գաբրիելյանը եղել է նրա ուղևորը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր