211652_close_icon
views-count8329 դիտում article-date 22:56 11-05-2018

Թուրքիայի մեջլիսը մերժել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևը

Թուրքիայի մեջլիսի նախագահությունը մերժել է ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP-ԺԴԿ) ներկայացնող պոլսահայ պատգամավոր Գարո Փայլանի՝ Հայոց ցեղասպանության մասին բանաձևը: Օրենքի նախագծի մերժման մասին Փայլանին գրավոր տեղեկացրել է մեջլիսի նախագահ Իսմայիլ Քահրամանը՝ որպես մերժման հիմնավորում նշելով, որ Փայլանի ներկայացրած օրենքի նախագիծը պարունակում է «կոպիտ և վիրավորական խոսք»: Ըստ Քահրամանի՝ օրենքի նախագծի անվանման մեջ և տեքստում առկա են մեղադրանքներ Թուրքիայի Հանրապետության և թուրք ազգի պատմության և ազգի նկատմամբ, մասնավորապես, թուրք ազգը մեղադրվում է ցեղասպանություն գործելու մեջ: Քահրամանն ընդգծել է, որ նման արտահայտությունները վիրավորանք են երկրի հանդեպ և հակասում են ազգային գիտակցությանն ու պատմությանը: Ազգային ժողովի նախագահը հավելել է, որ նախագիծը վերադարձվում է պատգամավորին անհարժեշտ ուղղումներ կատարելու համար: Փայլանը 2018թ ապրիլի 20-ն Թուրքիայի մեջլիսին էր ներկայացրել «1915 և դրանից հետո տեղի ունեցածը ցեղասպանություն ճանաչելու, մեղավորների անունները հասարակական վայրերից հանելու և տուժողներին Թուրքիայի քաղաքացիություն շնորհելու» մասին օրենքի նախագիծը:

Նմանատիպ նյութեր