211652_close_icon
views-count140440 դիտում article-date 18:12 09-05-2018

Արտակարգ դեպք Երևանում. երիտասարդ տղան անցել է Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծը, ինքնավնասել իրեն և փորձել ինքնասպան լինել. նրան փրկել են փրկարարը, ոստիկանը, բժիշկն ու քաղաքացին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ երիտասարդ տղան անցել է Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ինքնասպան լինել: Ինչպես տեղից հայտնում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, օպերատիվորեն ժամանած ԱԻՆ ՓԾ փրկարարները ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողներն ու քաղաքացիները կարողացել են օպերատիվ և պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում փրկել քաղաքացու կյանքը, ով մինչ այդ սուր կտրող-ծակող առարկայով ինքնավնասում էր կատարել ձեռքի հատվածում: Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության աղետների բժշկության կենտրոնի ՊՈԱԿ օպերատիվ խումբը՝ հերթապա բժշկի գլխավորությամբ: Տեղում երիտասարդին բուժօգնություն է ցուցաբերել օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը, ովքեր նրան տեղափոխեցին հիվանդանոց: Թե ինչն է եղել երիտասարդ տղայի ծայրահեղ այդ քայլին դիմելու հանգամանքը՝ պարզվում է ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում, որտեղ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցին քաղաքացիներն ասում էին, որ տեղում արդյունավետ է աշխատել նաև ԱԻՆ ՓԾ հոգեբանական կենտրոնի հոգեբանը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր