211652_close_icon
views-count78681 դիտում article-date 16:48 29-04-2018

Գյումրեցի երիտասարդ ընտանիքը հայտնվել է դրսում. կրակը նրանց տունը վերածել է մոխրակույտի. ընտանիքի հայրը երկար տարիներ առաջնագծից մեզ ապահովել է խաղաղ գիշերներ. Եկեք սատար կանգնենք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ապրիլի 23-ին խոշոր հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Լալայան փողոցի 123/ 068 հասցեում տեղադրված տնակում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ հրդեհի վայր կժամանեին թիվ 48, իսկ հետո 53 հրշեջ-փրկարարական ջոկատները՝ մարտական հաշվարկներով, բնակիչները իրենք են փորձել իրենց ուժերով նախ կանխել կրակի տարածումը, իսկ հետո մարել այն: Հրշեջների ժամանումն էլ անգամ չի օգնել և տունն ամբողջովին վերածվել է մոխրակույտի: Ֆոտոլրագորղի հետ զրույցում տուժած տանտիրոջ՝ Արտյում Մովսիսյանի հարևաններն ասում էին. «10-ից ավելի մարտական հաշվարկ է ժամանել, սակայն երիտասարդ ընտանիքի հալալ քրտինքով վաստակած, տարիներով ստեղծված տունը ողջ գույքով մոխրի վերածվեց: Արտյոմը զինվորական է, կոչումով՝ կապիտան: Նա ռազմական կրթություն է ստացել Ռուսաստանի Դաշնությունում և 6 տարի է ՝ ծառայում էր Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակում, իսկ վերջերս ծառայության էր նշանակվել Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության N զորամասում: Անգամ այնպիսի թեժ կենտրոնում է եղել, որտեղ մարդու մահն աչքերի առաջ է եղել: Նա իր մարտական ու զինակից ընկերերի ու զինվորների հետ ապրիլյան պատերազմից առաջ ու հետո կենացմահու պայքար է տվել Թալիշում, Մատաղիսում, Մարտակերտում: Մոխրակույտի վերածված այս տանը նա բնակվել է կնոջ ու 2 տարեկան դստեր հետ: Հրդեհի օրը զորամասի հրամանատարից թույլտվություն է ստացել կնոջը հիվանդանոց ուղեկցելու նպատակով, սակայն կես ճանապարհին զանգեցինք ու ասեցինք, որ տունը կրակի է մատնվել ու արդեն հարևաններով, հրշեջներով չկարողացանք կրակի դեմն առնել: Արդեն քանի օր է ՝ մեր անդորրը պահող սպան կնոջ ու դստեր հետ գիշերում են բարեկամների տանը: Խնդրում ենք՝ թե՛ Շիրակի մարզպետարանից, թե՛ Գյումրու քաղաքապետարանից, թե՛ ՀՀ կառավարությունից ու Պաշտպանության նախարարությունից, ինչպես նաև Գյումրիից ընտրված Ազգային ժողովի պատգամավորներից ու, ինչու չէ, դիմում ենք նաև գործարարներին, որպեսզի աջակցություն ցուցաբերեն երիտասարդ ընտանիքին: Հակատակ դեպքում՝ կստացվի, որ չենք ուզում, կամ չենք կարողանում սատար կանգնել այն մարդուն, ում շնորհիվ մենք հանգիստ մեր գլուխները դնում ենք բարձին, քանի որ նա իր ընկերների հետ շարունակում է անառիկ պահել առաջնագիծը նենգ հակառակորդից»: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը խնդրանքով դիմում է բարեգութ ու սրտացավ մարդկանց, որպեսզի սատար կանգնեն երիտասարդ ընտանիքին ու օգնության ձեռք մեկնեն մեզ խաղաղ անդորր պարգևող սպային: Հարևանները նշում էին նաև, որ իրենք շատ բան չեն խնդրում բարեգործներից՝ օգնեն շինանյութով (քար, ավազ, ցեմենտ, տախտակ, տանիքի թիթեղ և այլ իրեր), ապա հարևաններով կօգնենք երիտասարդ ընտանիքին նորից կառուցելու իրենց տունը: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է նաև լուսանկարների շարք, որոնք արվել են ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի կողմից 2016 թ-ի Ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ Արտյոմ Մովսիսյանը օր ու գիշեր իր զինակից առյուծ տղերքի հետ անառիկ էր պահում առաջնագիծը: Լուսանկանրեը և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր