5667 դիտում
13:47 19-04-2018
Բակո Սահակյանն ամենամյա հաղորդմամբ հանդես է եկել Ազգային ժողովի նիստում
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 19-ին ամենամյա հաղորդմամբ հանդես է եկել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նիստում, որտեղ ներկայացրել է 2017 թվականի գործունեության արդյունքները եւ 2018 թվականի ծրագրերը:
Նախագահը հատուկ կանգ է առել պաշտպանության, արտաքին քաղաքականության, սոցիալ-տնտեսական, դատաիրավական եւ պետական կառավարման ոլորտների վրա:
Երկրի ղեկավարը նշել է, որ կատարված է մեծ աշխատանք, եւ արդյունքները տեսանելի են, ավելացնելով, որ միեւնույն ժամանակ շատ են նաեւ անելիքները:
«Ծավալուն ծրագրեր են իրականացվելու տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում: Հիմնական շեշտը դրվելու է տնտեսության մրցունակության եւ մի շարք ոլորտներում ինքնաբավության մակարդակի բարձրացման, ներդրումների համար գրավիչ պայմանների ստեղծման, վարչարարության հնարավորինս կրճատման ու պարզեցման, թափանցիկության աստիճանի բարձրացման վրա»,- ընդգծել է Բակո Սահակյանը՝ հավելելով, որ ընթացիկ տարում նախատեսված ծրագրերի իրականացումից է մեծապես կախված սահմանված նշաձողերին հասնելը:
Նախագահը համոզմունք է հայտնել, որ կհաջողվի կյանքի կոչել նախանշված ծրագրերը, որովհետեւ մեր ժողովուրդն ի վիճակի է լուծել ցանկացած խնդիր, շեշտելով, որ այս գործում ակնկալում է իշխանության բոլոր թեւերի ու տարբեր կառույցների սերտ փոխգործակցություն, համակարգված եւ արհեստավարժ աշխատանք:
Նմանատիպ նյութեր
2345 դիտում
19:12 17-04-2019
Նախագահ Բակո Սահակյանն Ազգային ժողովի նիստում հանդես է եկել ամենամյա հաղորդմամբ
745 դիտում
17:42 29-06-2023
Արցախի նախագահն Ազգային ժողովում հանդես է եկել ամենամյա հաղորդմամբ
1133 դիտում
11:38 10-09-2014
Բակո Սահակյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի մի խումբ անդամների
Այս բաժնից
436 դիտում
20:52 22-04-2024
ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ Ալիևի վարչակազմի դեմ պատժամիջոցների օրինագիծ են ներկայացնում
7706 դիտում
19:10 22-04-2024
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
397 դիտում
17:17 22-04-2024
Կքննարկվեն տարածաշրջանում անվտանգային իրավիճակի հետ կապված զգայուն հարցեր. Պուտինը՝ Ալիևի հետ հանդիպմանը