211652_close_icon
views-count79330 դիտում article-date 13:32 25-03-2018

Վանաձորի քաղաքապետին շտապ տեղափոխել են հիվանդանոց. պատճառը քարն է եղել

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ուրբաթ օրը՝ մարտի 23–ին, Երևանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քաղաքապետը օրեր առաջ սուր ցավեր է ունեցել երիկամների շրջանում և նրան շտապ տեղափոխել են նշված բժշկական կենտրոն, որտեղ ամեն ինչ բարեհաջող է անցել: Քաղաքապետին տեղափոխել են վիրահատարան և անզգայնացրել ու մինչ բժիշկը նրա մարմնին կմոտեցներ բժշկական նշտարը, սոնոգրաֆիայի հետազոտությունը ցույց է տվել, որ քարն ինքնուրույն «գահավիժել է»: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը առողջություն է ցանկանում Վանաձորի քաղաքապետին, ցանկանալով, որ «չար աչքից» միշտ հեռու մնա:

Նմանատիպ նյութեր