85133 դիտում
07:11 07-10-2016
Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. Վրաստանի քաղաքացին քարով բեռնված բեռնատարով բախվել է BMW-ին, քարն ընկել է BMW-ի վրա, իսկ վերջինն էլ բախվել է Kraz-ին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ` հոկտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում, Վրաստանի քաղաքացին իր վարած MAN մակնիշի KO-379-LX համարանիշի բեռնատարով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված BMW մակնիշի 34 OQ 945 համարանիշի ավտոմեքենային, որն էլ հարվածել է քարով բեռնված Kraz մակնիշի ավտոմեքենային, ավտովթարի ընթացքում բեռնատարի վրայի քարը ընկել է BMW-ի վրա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են "Էրեբունի" բժշկական կենտրոն :
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի տեսուչները:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանը:
Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ BMW-ն վթարային լուսարձակները միացրած է եղել, որպեսզի փոխեն Kraz-ի անվադողը:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 92+
92+