Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. Վրաստանի 56–ամյա քաղաքացին Mercedes–ով կողաշրջվել է. վիրավորների մեջ են Վրաստանի և Իրանի քաղաքացիներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱժ
                        Այսօր՝ մարտի 21-ին, խոշոր ավտովթար  է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Mercedes Vito մակնիշի DE 100 RZ համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 56-ամյա Գրիգոր Լոլիշվիլին  Իջևան- Նոյեմբերյան ավտոճանապարհի  7-րդ կ հատվածում դուրս է եկել  ճանապարհի երթևեկելի գոտուց, և կողաշրջված  վիճակում հայտնվել ձորակում: 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գ. Լոլիշվիլին, նրա ուղևորներ, Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ, 26-ամյա Սաիդ Սախադ Ալին, 25-ամյա Շուշկո Վադիմովնան և Իրանի Հանրապետության քաղաքացի, 28-ամյա Մուստաֆա Շոջայինը քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Իջևանի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի  4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝   վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Սերյոժա Ղալթախչյանի գլխավորությամբ: 
Դեպքի վայր են  ժամանել նաև Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Իջևանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝  1 մարտական հաշվարկով:
  Փաստի ատթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննիչ Հայկ Պետրոսյանի  կողմից նյութեր են նախապատրաստվում:
Հիվանդանոցից [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցին հայտնել են, որ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
                                            
                    
                                            
                        
            

