211652_close_icon
views-count3592 դիտում article-date 15:16 18-03-2018

ՄԱԿ-ը անհանգստացած է Աֆրինի բնակչության ճակատագրով. զինյալները բնակավայրերում հրթիռային կայաններ են տեղակայել

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը մտահոգված է Սիրիայի Աֆրինում խաղաղ բնակչության ճակատագրով, որտեղ Թուրքիան ռազմական գործողություններ է ծավալում: Այս մասին հայտարարել է Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Ռավինա Շամդասանին, գրում է [url=http://haydzayn.am/p/60498]Hay Dzayn[/url]-ը: «Մենք Աֆրինից խիստ մտահոգիչ տեղեկություններ ենք ստանում օդուժի հարվածների եւ ռմբակոծության հետեւանքով քաղաքացիական անձանց մահվան եւ վիրավորվելու մասին, նաեւ տեղեկացնում են, որ քրդական ուժերը թույլ չեն տալիս խաղաղ բնակիչներին լքել քաղաքը», - լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Շամդասանին: Նրա խոսքերով, միայն նրանց է հաջողվում լքել քաղաքը, ովքեր կապեր ունեն քրդական ղեկավարության կամ քրդական զինված կազմավորումների հետ: Միեւնույն ժամանակ, երբ մարդիկ հասնում են կառավարական ուժերի կողմից հսկվող անցակետերին, նրանք բնակչությունից քաղաքը լքելու համար վճար են գանձում: Տեղական բնակիչներից ստացված տվյալների համաձայն՝ զինյալները բնակավայրերում հրթիռային կայաններ են տեղակայել: Մարդասիրական իրավիճակը նույնպես վատթարանում է:

Նմանատիպ նյութեր