211652_close_icon
views-count52149 դիտում article-date 21:05 15-03-2018

«Արմենիա» բժշկական կենտրոնի բժիշկները փրկել են երևանյան ակումբներից մեկի պարուհու կյանքը, ով ինքնասպանության փորձ էր արել

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 14-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնի բժիշկները փրկել են Ղրղստանի Հանրապետության քաղաքացի, 27-ամյա Լինարա Դ.-ի կյանքը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21:30-ի սահմաններում Լինարա Դ.-ն Արաբկիր վարչական շրջանում իր կողմից վարձակալած տանը ինքնասպանություն գործելու նպատակով խմել է մեծ քանակի դեղահաբեր: Նրան «դեղորայքային թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխել և «Արմենիա» բժշկական կենտրոնի բժիշկները կարողացել են փրկել նրա կյանքը: Փաստի առթիվ Ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվել են նույն բաժնի հետաքննչական բաժանմունք: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Լինարա Դ.-ն աշխատում է երևանյան ակումբներից մեկում՝ որպես պարուհի: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր