211652_close_icon
views-count39213 դիտում article-date 21:45 14-03-2018

Էն ո՞վ է ասում, թե իշխանությունն ու ընդդիմությունը միավորված չեն. Թերթ.am -ին դա այսօր հաջողվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 14-ին, մեր գործընկեր Թերթ.am կայքի 10-ամյակի տոնակատարության առթիվ Երևանի «Գրանդ Հոթել Երևան» հյուրանոցային համալիրի Ձմեռային այգում նշվեց կայքի 10-ամյակը: Միջոցառումը բացեց կայքի ղեկավար Արամ Անտինյանը, որից հետո կայքի կողմից մրցանակներ ստացան ճանաչված քաղաքական, հասարակական, իրավական համակարգի գործիչներ ու ներկայացուցիչներ: Մրցանակներ ստացան Նիկոլ Փաշինյանը, Դավիթ Շահնազարյանը, Թևան Պողոսյանը, Բագրատ Ասատրյանը, Երվանդ Վարոսյանը, Վահան Իշխանյանը, Գևորգ Կոստանյանը, Արմեն Աշոտյանը, Էդվարդ Շարմազանովը, Էդգար Ջանոյանը, ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչը: Միջոցառմանը ներկա էին հայաստանյան քաղաքական և լրատվական դաշտի բազմաթիվ սիրված ու ճանաչված ներկայացուցիչներ, այդ թվում՝ ընդդիմության ճամբարի լիդերներ: Հավաքվածները շնորհավորում էին մեր գործընկերներին կայքի 10-ամյակի կապակցությամբ ու խոստովանում էին, որ հայաստանյան լրատվական դաշտում իրենք գրեթե ամեն օր հետևում են Թերթ.am-ի հրապարակումներին: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 402+
402+

Նմանատիպ նյութեր