211652_close_icon
views-count68348 դիտում article-date 12:47 14-03-2018

Երևանում մահվան ելքով վրաերթ կատարած «յաշիկի» 26-ամյա վարորդը մեղայականով ներկայացել է քննչական բաժին. ըստ տեղեկությունների՝ շտապօգնություն նա է ահազանգել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մարտի 13-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի որոշմամբ ձերբակալվել է Երևան քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Ժորա Վարդանյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս երեկ՝ մարտի 13-ին, մեղայականով ներկայացել է քննչական վարչություն և հայտնել, որ մարտի 10-ին իր վարած Mercedes G 63 մակնիշի 999 DO 99 համարանիշի ավտոմեքենայով Վազգեն Սարգսյան փողոցում՝ ՀՀ կենտրոնական բանկի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտն, 75-ամյա Մարիա Գրիգորյանին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Երևանի 1-03 շտապօգնության բժշկական կենտրոն ահազանգել է Ժ. Վարդանյանը և մինչ շտապօգնության ժամանումը, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն ժամանած բժիշկները, երբ հայտնել են, որ վրաերթի ենթարկվածը մահացել է, նա հեռացել է դեպքի վայրից։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կան նաև ականատես վկաներ, ինչպես նաև, ըստ տեղեկությունների, դեպքի վայրի հարևանությամբ տեղադրված տեսախցիկների նկարահանած կադրեր, որ նա եղել է դեպքի վայրում, սակայն իմանալով, որ վրաերթի ենթարկվածը մահացել է, հոգեբանական ճնշման տակ չի համարձակվել մոտենալ դեպքի վայր ժամանած իրավապահներին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ժ. Վարդանյանը նախկինում դատապարտված չի եղել և ակտիվ մասնակցություն է ունեցել մեծ թվով բարեգործական միջոցառումների՝ կատարելով բազմաթիվ բարեգործություններ։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/03/11/1091101/]հայտնել [/url]էինք, որ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գոռ Թադևոսյանի որոշմամբ ձերբակալվել էր Երևան քաղաքի 4-րդ գյուղի Հաղթանակ 6-րդ փողոցի 19 տան բնակիչ, 42-ամյա Լևոն Արեստակեսյանը: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, վերջինս ներկայացել էր Ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ մարտի 10-ին Վազգեն Սարգսյան փողոցում ինքն էր Mercedes G63 մակնիշի 999 DO 99 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի ենթարկել հետիոտնին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Լ. Արեստակեսյանը տեղափոխվել էր Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր: Ֆոտոլրագրողը հայտնլ էր նաև, որ ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, պարզել էին, որ ավտոմեքենայում հայտնաբերված «Մակարով» տեսակի ատրճանակը հաշվառված է 26-ամյա Ժորա Վարդանյանի անվամբ, ով կաթնամթերքի «Մարիաննա» ընկերության սեփականատեր Տիգրան Վարդանյանի տղան է և դատավոր Գագիկ Խանդանյանի փեսան, ավտոմեքենան էլ հաշվառված է «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի հաշվեկշռում: Ոստիկաններն ու քննիչները ունեին կասկածներ, որ իրական վարորդը ներկայացած Լ. Արեստակեսյանը չի եղել: Նա պարզապես իր վրա էր վերցրել կատարվածի պատասխանատվությունը: Այդ վարկածը ոստիկանության և քննչական բաժնի կողմից ճշտվում էր: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 133+
133+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր