211652_close_icon
views-count3917 դիտում article-date 15:39 06-03-2018

Արցախի նախագահն ընդունել է Ֆրանսիայի Բոկ Բել Էր քաղաքի պատվիրակությանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 5-ին ընդունել է Ֆրանսիայի Բոկ Բել Էր քաղաքի պատվիրակությանը՝ քաղաքապետ Ռիշար Մալիեի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող տարբեր հարցեր: Նախագահը գոհունակությամբ նշել է, որ Ֆրանսիայի վարչական շրջանների եւ միավորների հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա՝ ընդգծելով, որ դա թույլ է տալիս կյանքի կոչել կարեւոր ծրագրեր սոցիալ-տնտեսական, մարդասիրական եւ հասարակական ոլորտներում: Երկրի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ երկկողմ կապերը հետեւողականորեն կամրապնդվեն, որի համար կա անհրաժեշտ ներուժ:

Նմանատիպ նյութեր