211652_close_icon
views-count144451 դիտում article-date 16:56 23-02-2018

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ երեկ Երևանի կենտրոնում BMW X5-երի մասնակցությամբ խոշոր ավտովթարից. վիրավորների մեջ է հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբոր որդին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի կողմից նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է երեկ՝ փետրվարի 22-ին, Երևանի Զաքյան և Խորենացի փողոցների խաչմերուկում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների և BMW X5-ի և Lexus-ի վարորդների ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, BMW X5 մակնիշի 35 FQ 154 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Երվանդ Քոչարի փողոցի բնակիչ՝ 34-ամյա Վաղարշ Մարտիրոսյանը, իսկ BMW X5 մակնիշի 01 AՏ 015 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Վ. Համբարձումյան փողոցի բնակիչ՝ 24-ամյա Ալբերտ Մուրադյանը։ Lexus մակնիշի 88 NՍ 888 համարանիշի կայանված ավտոմեքենան պատկանում է Երևան քաղաքի Սարյան փողոցի բնակիչ՝ 26-ամյա Անդրանիկ Մուսաելյանին։ Վթարի հետևանքով վարորդներից Վ. Մարտիրոսյանը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ Ա. Մուրադյանն ու նրա ուղևորներ՝ Երևան քաղաքի Ռոստոմի փողոցի բնակիչ՝ 22-ամյա Հարություն Մեհրաբյանը, Երևան քաղաքի Աղայան փողոցի բնակիչ՝ 30-ամյա Վահե Գևորգյանն ու Երևան քաղաքի Զավարյան փողոցի բնակիչ՝ 23-ամյա Արիկ Սուքիասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Նաիրի» բժշկական կենտրոն։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Սուքիասյանը հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբոր՝ Ռոբերտ Սուքիասյանի տղան է, և երեկ դեպքի վայրում հավաքվածները, երբ ասում էին, որ ավտոմեքենան պատկանում է Խաչատուր Սուքիասյանին, և այն վարել է նրա տղան, հետաքննությամբ հերքվել է։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես է Երևանի սրտում BMW X5-երի մասնակցությամբ տեղի ունեցել խոշոր վթարը, որը ապահովագրական ընկերությունները գնահատում են մոտ 150 հազար ԱՄՆ դոլարի վթար։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2018/02/22/1089839/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, երեկ՝ փետրվարի 22-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում Խորենացի և Զաքյան փողոցների խաչմերուկում՝ Շիրակ հյուրանոցային համալիրի մոտ, բախվել էին BMW X5 մակնիշի 01 AՏ 015 համարանիշի, BMW X5 մակնիշի 35 SQ 154 համարանիշի, Lexus մակնիշի 88 NO 888 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով BMW X5 մակնիշի 01 AՏ 015 համարանիշի ավտոմեքենան բախվել էր երկաթբետոնե ճաղավանդակներին, այնուհետև խաչմերուկը կարգավորող լուսակիրին և կողաշրջվել: Դեպքի վայր էին ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր հոսանքազրկել էին ավտոմեքենան և սահմանազատել տարածքը: Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի ծառայողները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյուլումյանը տեղեկութունը փոխանցել էր Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել էր. հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի և ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 191+
191+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր