211652_close_icon
views-count10185 դիտում article-date 16:47 08-02-2018

Սենոր Հասրաթյանը հերքել է ադրբեջանական կողմի տարածած հերթական սուտ տեղեկատվությունը

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը հերքում է ադրբեջանական լրատվամիջոցների հերթական սուտ տեղեկությունը՝ հայկական կողմի դիվերսիոն փորձի և վիրավորներ ունենալու մասին: «Գրվածը չի համապատասխանում իրականությանը»,- ասաց ՊԲ մամուլի քարտուղարը՝ հավելելով, որ պարտադիր չէ մշտապես խոսքով պատասխանել հակառակորդի ասածներին: ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ևս ապատեղակատվություն է որակում ադրբեջանական կողմի տարածածը: «Հակառակորդը ապատեղեկատվություն է տարածում, խնդրում եմ չվերարտադրել»,-գրել է Ա. Հովհաննիսյանը։

Նմանատիպ նյութեր