211652_close_icon
views-count8147 դիտում article-date 10:06 01-02-2018

Ինչ ունեցվածք է հայտարարագրել «Աբովյան» ՔԿՀ պետը. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ Արսեն Աֆրիկյանը պատկառելի ունեցվածքի տեր է: Դա երևում է նրա՝ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի ուսումնասիրությունից: Ըստ այդմ, Աֆրիկյանն ունի մեկ առանձնատուն, 1 բնակարան, հասարակական նշանակության 1 շինություն, ոչ բնակելի 1 տարածք, 6 հատ հողամաս: Որպես շարժական գույք նա հայտարարագրել է «Lexus LX» և «Ford Transit» տեսակի ավտոմեքենաներ: Նա հայտարարագրել է նաև 8 մլն դրամը գերազանցող կահույք: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Արսեն Աֆրիկյանը հայտարարագրել է 45 միլիոն դրամ, 125 հազար ԱՄՆ դոլար և 15 հազար եվրո: Որպես եկամուտ նա հայտարարագրել է ընդամենը 2 միլիոն 595 հազար դրամ գումար: Բայց սա ամենը չէ: ՔԿՀ ղեկավարի ընտանիքին է պատկանում նաև «Աֆրիկյաններ պանդոկ» ՍՊԸ-ն: Ընկերության տնօրենը նրա կինն է՝ Անժելա Աֆրիկյանը: Այս ռեստորանի ծառայություններից օգտվում են նաև պետական կառույցները: Արսեն Աֆրիկյանը 2010 թվականին հիմնադրել է նաև «Մաֆ Ֆուդ» ընկերությունը 2017 թվականի հունիսին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ Արսեն Աֆրիկյանը ազատվել է պաշտոնից և նշանակվել «Աբովյան» ՔԿՀ-ի (կանանց գաղութ) ղեկավար»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր