211652_close_icon
views-count37972 դիտում article-date 10:14 19-01-2018

Այսօր ճանաչված ու սիրված հաղորդավար, ռեժիսոր Կարեն Քոչարյանի ծննդյան օրն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայտնի հաղորդավար և ռեժիսոր Կարեն Քոչարյանը ծնվել է 1958թ. հունվարի 19-ին, Երևանում: 1975թ. ավարտել է Երևանի Ա.Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցը: 1976-80թթ սովորել է Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժնում: 1975-76թթ աշխատել է Հայաստանի ԳԱԱ Հ.Օրբելու անվան ֆիզիոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտում` որպես լաբորանտ: 1976թ-ից խաղացել է Երևանի Կ.Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում: 1982թ. մասնակցել է Հայաստանի պետական հեռուստառադիոյի անցկացրած մրցույթին: 1983թ-ից սկսել է աշխատանքը` որպես հեռուստահաղորդավար: Սովորել է Մոսկվայի պետական հեռուստառադիոյի համամիութենական ինստիտուտում: Մինչ 1991թ. վարել է բազմաբնույթ ծրագրեր` լրատվական, երաժշտական, ժամանցային, ռուսալեզու և այլն: Նույն թվականին եղել է հայկական առաջին անկախ «3-րդ ալիք» հեռուստաընկերության հիմնադիրներից մեկը, որտեղ ունեցել է հեղինակային հաղորդումներ` «Աստղեր և ճակատագրեր», «Երևանյան հեքիաթներ», «Բեմեզրի լույսեր»: 1983-86թթ Երևանի պարարվեստի ուսումնարանում դասավանդել է դերասանի վարպետություն: 1994-96թթ եղել է «Ամադեուս» երաժշտական կենտրոնի արտ-պրոդյուսերը: 1999թ-ից ղեկավարում է Երևանի Ա.Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի «Երևան» գեղագիտական կենտրոնի ժուռնալիստիկայի «Քո տեսախցիկը» ստուդիան և դպրոցի լրատվական կենտրոնը: Որպես ռեժիսոր հանդես է եկել տարբեր հեղինակային ֆիլմերում` «Իսկական երևանցի», «Բարություն», «Թբիլիսյան հանդիպումներ», «Հասցեն` Մոսկովյան 17», «Բելգիա` 21-րդ դար», «Տիրի առաքյալը» և այլն: Հեղինակել է բազմաթիվ գրքեր և հոդվածներ: 1979թ-ից եղել է հարյուրավոր համերգների և միջոցառումների հանդիսավար: 1985թ. Մոսկվայում կայացած երիտասարդության և ուսանողների 12-րդ համաշխարհային փառատոնի ժամանակ եղել է Հայաստանի տաղավարի գեղարվեստական ղեկավարը և արժանացել դափնեկրի կոչման: 2008թ. Մոսկվայի «Կարոտ» փառատոնի շրջանակներում արժանացել է ոսկե մեդալի և դիպլոմի: 2011թ. ՀՀ մշակույթի նախարարության կողմից պարգևատրվել է ոսկե մեդալով, 2016թ.՝ պատվոգրով: 2011-12թթ աշխատել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում, որտեղ վարել է «Երգում է անցյալը» հաղորդումը: 2012-13թթ եղել է «Արմենիա» հեռուստաընկերության «Երկրի գանձերը» հաղորդաշարի սցենարիստն ու հաղորդավարը։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը շնորհավորում է Կ. Քոչարյանին, մաղթում նրան քաջ առողջություն, երկար տարիների կյանք ու նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ իր կարիերայում։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր