211652_close_icon
views-count36958 դիտում article-date 18:07 16-01-2018

Ավտովթար Լոռու մարզում. 29–ամյա վարորդը Mercedes-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 30 մ գլորվելով՝ հայտնվել ձորում. 4 վիրավորներից 2-ը մանկահասակներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում 29-ամյա Դանիել Սիմոնյանը Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում՝ Ջաջուռ գյուղի սկզբնամասում, իր վարած Mercedes մակնիշի 35 VԼ 400 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գուտուց և մոտ 30 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Դ. Սիմոնյանը, ուղևորներ, 26-ամյա Դիաննա Սիմոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն, իսկ ուղևորներ, 6-ամյա Արթուր Ալչանգյանը և 1-ամյա Անգելինա Ալչանգյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի Ավստրիական մանկական հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ախուրյանի թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Ախուրյանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ մայոր Սարգսյանի գլխավորությամբ: Օպերատիվ են գործել նաև Աղուրյանի հիվանդանոցի և 1-03 շտապօգնույթան ծառայության աշխատակիցները: Դեպի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Ռոման Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր