211652_close_icon
views-count8296 դիտում article-date 21:55 13-01-2018

Բոլիվիայի նախագահը հայտարարել է, որ Թրամպը վիրավորում է ամբողջ աշխարհին

Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը մեկնաբանել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամպի խոսքերը այն ներգաղթյալների մասին, որոնք՝ ամերիկյան առաջնորդի կարծիքով, «կեղտոտ անցքերով» երկրներից են: Հարավամերիկյան պետության ղեկավարի կարծիքով, Սպիտակ Տան ղեկավարի խոսքերը վիրավորում են ամբողջ աշխարհը: «Վիրավորելով աֆրիկյան երկրները, Սալվադորն ու Հաիթին, Թրամպը վիրավորում է ամբողջ աշխարհին և ցույց տալիս, որ նրա լեզուն ու քաղաքականությունը համեմված են ռասիզմով, ֆաշիզմով, մեծամտությամբ», գրել է Մորալեսը իր թվիթերում: Նշենք, որ Դոնալդ Թրամպը իմիգրացիայի հարցերով նիստի ժամանակ, որը կայացել էր նախորդ շաբաթ Վաշինգթոնում, հայտարարել էր, որ ԱՄՆ-ին հարկավոր չեն «կեղտոտ անցքերից» ներգաղթյալներ. այդպիսիք նա անվանել էր Հաիթին, Սալվադորն ու աֆրիկյան երկրները:

Նմանատիպ նյութեր