3748 դիտում
11:26 10-01-2018
Լարվածություն ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում. «Ամերիկայի ձայն»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում թուրքական Halkbank բանկի փոխտնօրեն Մեհմեդ Հաքան Աթիլլայի դատական գործընթացը «ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի և Կենտրոնական հետախուզական վարչության հերթական դավադարություն» է որակել: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4201122.html]«Ամերիկայի ձայնը»[/url]:
«Նրանք, ովքեր չկարողացան ռազմական հեղաշրջում իրականացնել Թուրքիայում, այժմ դիմում են այլ քայլերի», - հայտարարել է Էրդողանը՝ ուղղակիորեն մեղադրելով ԱՄՆ-ին 2016 թվականի հուլիս 15-ի հեղաշրջման փորձի մեջ:
Անկարան մեղադրում է նաև Վաշինգտոնին ԱՄՆ-ում բնակվող թուրք հոգևորական Ֆեթուլլահ Գյուլենի հետ համագործակցելու մեջ: ԱՄՆ-ը, սակայն, չի ընդունում այս մեղադրանքները:
ՆԱՏՕ-ի դաշնակիցների երկկողմ հարաբերությունները փակուղի էին մտել Թուրքիայի ձախողված հեղաշրջման փորձից հետո և ավելի լարվել Իրանի կողմից ԱՄՆ-ի դեմ կիրառված պատժամիջոցների խախտումների մեջ մեղադրվող՝Նյու Յորքում թուրքական Հալքբանկի գործադիր տնօրեն Մեհմեդ Հաքան Աթիլլայի դատավարությունից հետո:
Global Source Partners ընկերության վերլուծաբան Աթիլա Էսիլադան Նյու Յորքում ընթացող դատավարության հետևանքները լուրջ և վտանգավոր է որակել' ավելացնելով, որ առաջիկայում չի բացառվում նաև Վաշինգտոնի կողմից Թուրքիայի հանդեպ պատժամիջոցների կիրառումը: Նշենք, որ ամսական կտրվածքով Թուրքիայի ֆինանսական պարտավորությունը կազմում է շուրջ 16 միլիարդ դոլար:
ԱՄՆ-ի հետ վատթարացող հարաբերությունների համատեքստում, Թուրքիան ներկայումս փորձում է խորացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ:
Նմանատիպ նյութեր
8169 դիտում
10:46 09-09-2017
ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում լարվածության նոր ալիք է բարձրանում. «Ամերիկայի ձայն»
1759 դիտում
09:13 24-03-2021
Նոր տարաձայնություններ՝ ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում․ «Ամերիկայի ձայն»
3415 դիտում
09:37 15-11-2019
Նոր զարգացումներ հայ-ամերիկյան հարաբերություններում․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
454 դիտում
08:37 23-04-2024
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»
550 դիտում
08:24 23-04-2024
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»