211652_close_icon
views-count27980 դիտում article-date 20:01 08-01-2018

Ավտովթար Շիրակի մարզում. բախվել են 47-ամյա վարորդի ВАЗ 2115–ն ու 24-ամյա վարորդի ВАЗ 21099-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 17:40-ի սահմաններում Արթիկ քաղաքի Ղարիբջանյան փողոցում բախվել են Արթիկ քաղաքի բնակիչներ, 47-ամյա Արթուր Մովսիսյանի վարած ВАЗ 2115 մակնիշի 34 ԼD 445 համարանիշի և 24-ամյա Կարլեն Առակյանի վարած ВАЗ 21099 մակնիշի 35 NX 204 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Մովսիսյանը բժշկական հետազոտության նպատակով դիմել է Արթիկի բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի տեսուչներ Դավիթ Մարգարյանն ու Միխայիլ Գրիգորյանը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի քննչական բաժին, որտեղից ծամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Ռադիկ Մխիթարյանի գլխավորությամբ, ում կողից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ժամանել է նաև Ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+

Նմանատիպ նյութեր