211652_close_icon
views-count58345 դիտում article-date 10:30 03-01-2018

Կիևյան կարմիջից իրեն ցած նետած 62-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է

Երեկ՝ հունվարի 2-ին, ինքնասպանություն է տեղի է ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի ինքնասպանություն գործելու նպատակով, Կիևյան կամրջից ցած է նետվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են հրշեջ-փրկարակական խումբը, ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը և Երևանի 1-03 շտապօգնության թիվ 24 հերթապահ խումբը: Փրկարարները, ոստիկաններն ու բժշիկները վիրավորին «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ սակայն ժամեր անց տղամարդը՝ գիտակցության չգալով, մահացել է: Ոստիկանության Մաշտոցի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժինների խումբը պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ, 62-ամյա Հայկ Թոփչյանն էր: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր