211652_close_icon
views-count58743 դիտում article-date 15:34 01-01-2018

Վանդալիզմ Լոռու մարզում. 60-80 տարեկան հաստաբուն ծառերի սպանդ Գյուլագարակ գյուղում. մարզպետն ու պատկան մարմինները զբաղված են ամանորյա խոզի «բուդ գզելով». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օրեր առաջ անհայտ անձը կամ անձինք Լոռու մարզի Գյուլագարակ գյուղի վարչական տարածքում 200-ից ավելի 60-80 տարեկան հաստաբուն ծառերի սպանդ են իրականացրել: Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վանդալիզմ իրականացնողները իրենց սև գործն անելուց հետո կարմիր գույնով թվեր են գրել քոքից կտրած ծառերի կոճղերին: Թե ով կամ ովքեր են բնության նկատմամբ անմարդկային վերաբերմունք ցուցաբերողները, կարծում ենք՝ մեծ ցանկություն ունենալու դեպքում, Լոռու մարզպետարանը, մարզպետ Արթուր Նալբանդյանը և Ոստիկանության Լոռու մարզային վարչությունն ու Լոռու մարզի դատախազությունը կհայտնաբերեն: Ֆոտոլրագրողի հետ զրույցում տեղի բնակիչները, ովքեր չէին ցանկանում իրենց ինքնությունը բացահայտվի, ասում էին. «Լոռու մարզպետը, երևի. զահլա չունի հետևություններ անելու: Մարդը հո չի գժվել, տոնական սեղանի բուդը թողնի ու զբաղի էս վանդալների հայտնաբերմամբ: Կամ էլ երևի սիրտը գուշակում է, որ շան տարում գործից հանելու են, դրա համար էլ չի բարեհաճում մարզպետի բազկաթոռից վեր կենա ու գա տենա, թե իր մարզում ինչ ա կատարվում»: [b]Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի:[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 120+
120+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր