211652_close_icon
views-count48137 դիտում article-date 16:01 31-12-2017

Արտակարգ իրավիճակ Նուբարաշենի հոգեբուժարանում. փորձաքննության մեջ գտնվող 3 կանայք ծեծի են ենթարկել միմյանց՝ օգտագործելով փայտեր

Երեկ ՝ դեկտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:20-ի սահմաններում Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցից Ոստիկանության Էրեբունի բաժին ահազանգ է ստացվել, որ նշված հիվանդանոցի 1-ին բաժանմունքում փորձաքննության մեջ գտնվող կանանց միջև ծեծկռտուք է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հոգեբուժարան են մեկնել Ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի ծառայողները, ինչպես նաև Ոստիկանության էրեբունու բաժնի հետաքննիչը: Պարզվել է, որ ծեծկռտուքը տեղի է ունեցել Արարատի մարզի Այգեզարդ գյուղի բնակիչ, 43-ամյա Էմմա Գրիգորյանի, Չարենցավան քաղաքի բնակիչ, 26-ամյա Արփինե Բադալյանի և Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի բնակիչ, 57-ամյա Սիլվա Մկրտչյանի միջև, որի ժամանակ նշված անձինք փայտերով և ոտքերով փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Փաստի առթիվ Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություներ: [color=#CC0000] Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր