211652_close_icon
views-count77463 դիտում article-date 10:52 29-12-2017

Երևանի Ճարտարապետաշինարարական համալսարանի բակում պայթուցիկանման սարք տեղադրողը եղել է 42-ամյա դասախոս. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 28-ին, Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժանմունքի և Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների հետ ձեռնարկելով ստացված օպերատիվ հետախուզական միջոցառումներ, պարզել են դեկտեմբերի 25-ին Երևանի Տերյան փողոցում գտնվող Ճարտարապետաշինարարական համալսարանի բակում պայթուցիկանման սարք տեղադրողի ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ այն տեղադրել է Երևանի բնակիչ՝ 42-ամյա Արամայիս Գևորգյանը։ Գ. Շամշանի տեղեկություններով՝ վերջինս աշխատում է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի գեղարվեստական ֆակուլտետում՝ որպես դասախոս։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինս տվել է խոստովանական բացատրություն Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում և բաց է թողնվել։ Ինչպես ավելի վաղ նշված վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2017/12/25/1085505/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 25-ին արտակարդ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Տերյան փողոցում գտնվող Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի մաքրուհին տարածքում հայտնաբերել է կասկածելի արկղ։ Օպերատիվորեն ժամանել էին Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատվ խումբը՝ քրեական հետախուզության բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ։ Տեղում էին նաև Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության ծառայողները։ Ժամանել էին նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության խմբերը։ Տեղում աշխատել էին նաև Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչները։ Իրավապահները հայտնաբերել էին կասկածելի արկղ, որի վրա գրված էր ռեկտորի ազգանունը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 223+
223+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր