211652_close_icon
views-count62924 դիտում article-date 10:41 27-12-2017

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. 29-ամյա վարորդը Mercedes-ով մի քանի ծառ արմատախիլ անելով՝ հայտնվել է դաշտում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ դեկտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։40-ի սահմաններում Մասիս քաղաքի բնակիչ՝ 29-ամյա Տիգրան Մայրանյանը իր վարած Mercedes մակնիշի 49 VM 999 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Երասխավան ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում՝ Սևանի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջակողմյան հատված, բախվել ծառերին, այնուհետև հայտնվել դաշտում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մի քանի ծառ արմատախիլ են եղել, իսկ վարորդ Տ. Մայրանյանն ու նրա ուղևորներ՝ համաքաղաքացի, 35-ամյա Վլադիսլավ Պետրոսյանը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևոր՝ Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Քարահունջ գյուղի բնակիչ, 39-ամյա Գենադի Լալայանը մարմնական վնավսածքներով տեղափոխվել է ՀՀ ՊՆ «Մուրացան» հոսպիտալ։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-դ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանտար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվ են գործել Մասիսի հիվանդանոցի բժիշկները։ Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատը։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Գաբրիելյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց Ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից Գ. Լալայանը ծառայում է Արցախի Հանրապետության Ռազմական Ոստիկանությունում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր