211652_close_icon
views-count70211 դիտում article-date 09:13 17-12-2017

Մինչ որոշ վայ վերլուծաբաններ ընթերցողի ականջներին լափշա էին կախում, ՀՀ Ոստիկանությունը հայտնաբերեց աղմկահարույց «Կոնվերս բանկ»-ի մասնաճյուղից ավազակային հարձակում կատարած պարագլխին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր դեկտեմբերի 17-ին, ՀՀ Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ), Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները, Վրաստանի Ներքին գործերի նախարարության իրենց գործընկերների հետ համատեղ ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով Վրաստանի վարչական տարածքում հայտնաբերել են Պյոտր Ցիգանկովին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հետախուզվում էր այս տարվա հոկտեմբերի 9-ին, Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի «Կոնվերս բանկ»-ի մասնաճյուղից ավազակային հարձակմամբ խոշոր չափի գումար հափշտակելու մեջ: Նրան հայտնաբերելու ուղղությամբ օպերատիվ հետախուզական աշխատանքները ղեկավարել են ՀՀ Ոստիկանապետի առաջին տեղակալ, Ոստիկանության գեներալ- լեյտենանտ Հունան Պողոսյանը, Ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, Ոստիկանության գնդապետ Ալիկ Մարգարյանը, Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյանը: Մինչ դեռ երբ հանդուգն հանացագործությունը տեղի ունեցավ և Ոստիկանությունն ու քննչական բաժինը հայտարարեցին որ Պ. Ցիգանկովը հետախուզման մեջ է, որոշ վայ վերլուծաբաններ համացանցը ողողեցին իրենց ծակ պռոֆեսորության վերլուծություններով, թե իբրև Պ. Ցիգանկովը չի բռնվի, մինչ դեռ Ոստիկանությունը առանց որևե շոու անելու հսկայածավալ աշխատանքներ կատարելու արդյունքում հայտնաբերեց գլխավոր կասկածյալին: Այս պահին Հայաստանի Ոստիկանությունը Վրաստանի Ներքին գործերի նախարարության հետ քննարկում է նրան Հայաստան տեղափոխելու ընթացակարգը: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/10/09/1079381/]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 9-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ անհայտ անձը Սայաթ-Նովա պողոտայում գտնվող «Կոնվերս բանկ»-ի մասնաճյուղ էր մտել և սպառնացել, որ եթե իրեն 60 հազար եվրո գումար չտան, բանկը պայթեցնելու է։ Նշված բանկ էր ժամանել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Սարգիս Մարտիրոսյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Արտակ Պողոսյանի և քրեական հետախուզության բաժնի պետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության աշխատակիցները՝ վարչության պետի առաջին տեղակալ Ալիկ Մարգարյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները՝ վարչության պետ Սամվել Ասատրյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Տեղում աշխատում էին նաև քննիչներ ու փորձագետներ։ [color=#CC0000]Ծանուցում[/color].Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր