211652_close_icon
views-count54482 դիտում article-date 10:50 16-12-2017

Արտակարգ դեպք Երևանում. 50-ամյա կինը կասկածվում է 57-ամյա ամուսնուն սպանելու փորձ կատարելու մեջ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գործը հարուցվել է Երևան քաղաքի Էստոնական փողոցի բնակիչ՝ 50-ամյա Մ.Գ-ի նկատմամբ։ Վերջինս կասկածվում է իր ամուսնուն՝ նույն հասցեի բնակիչ՝ 57-ամյա Գ. Գ-ին խոհանոցային դանակով հարվածելու մեջ։ Երեկ՝ դեկտեմբերի 15-ին, ժամը 15։30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության թիվ 24 խումբը «թշի պատռված վերք՝ ձախից» ախտորոշմամբ «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխել Գ. Գ-ին։ Հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև հետաքննչական խումբը։ Պարզվել է, որ վիճաբանություն է տեղի ունեցել բնակարանում, ինչն էլ ավարտվել է դանակահարությամբ։ Քննիչի որոշմամբ Մ. Գ-ն ձերբակալվել է։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժած Գ. Գ-ն աշխատում է ՀՀ մշակույթի նախարարությանում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր