211652_close_icon
views-count52105 դիտում article-date 10:12 13-12-2017

Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. 27-ամյա երիտասարդը կասկածվում է «Գայանե» եկեղեցուն հարակից տարածքում 13-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Արմավիրի մարզի տարածքի Ոստիկանության բաժիններից մեկում նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 11-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած անառակաբարո գործողությունների փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տարածքի Ոստիկանության անչափահասների գործերով բաժանմունքի աշխատակիցները օպերատիվ տվյալներն իրացնելիս Ոստիկանություն են հրավիրել մարզի բնակչուհի՝ 13-ամյա Ն. Պ.-ին։ Պարզվել է, որ դեկտեմբերի 11-ին, ժամը 10։00-ի սահմաններում Էջմիածին քաղաքի «Գայանե» եկեղեցուն հարակից տարածքում Արմավիրի մարզի բնակիչ՝ 27-ամյա Թ. Ք.-ն իրեն պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենայի սրահում անառակաբարո գործողություններ է կատարել Ն. Պ.-ի նկատմամբ։ Ոստիկանության բացատրական աշխատանքների շնորհիվ Թ. Ք.-ն ներկայացել է տարածքի Ոստիկանություն և կատարվածի մասին բացատրություն տվել։ Փաստի առթիվ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, իսկ երեխան հանձնվել է մորը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր