211652_close_icon
views-count5123 դիտում article-date 17:40 12-12-2017

Ռուս մարզիկները ձմեռային Օլիմպիական խաղերին կմասնակցեն չեզոք դրոշի ներքո

Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն այսօր որոշել է թույլատրել ռուս մարզիկներին ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցել չեզոք դրոշի ներքո: Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Ժուկովը լրագրողներին տեղեկացրել է, որ կոմիտեն որոշումն ընդունվել է միաձայն: Ձմեռային Օլիմպիական խաղերն անցկացվելու են 2018-ի փետրվարին՝ Հարավային Կորեայում: Միջազգային օլիմպիական կոմիտեն դոպինգային շարունակական, պաշտոնյաների մակարդակով խախտումների համար արգելել էր Ռուսաստանի մասնակցությունը, իսկ դոպինգային սկանդալներում չհայտնված մարզիկներին հնարավորություն տվել չեզոք դրոշի ներքո մասնակցել օլիմպիական խաղերին:

Նմանատիպ նյութեր