211652_close_icon
views-count6271 դիտում article-date 18:38 07-12-2017

London Chess Classic. Կարուանան պոկվեց հետապնդողներից

Լոնդոնում ընթացող London Chess Classic շախմատի գերմրցաշարի հինգերորդ տուրում հաղթանակ տարավ միայն Ֆաբիանո Կարուանան: Խաղացված քսանհինգ պարտիայից արդյունավետ երկու հանդիպումները հենց նրան են պատկանում: Հինգերորդ տուրի արդյունքները. Ֆաբիանո Կարուանա – Վիշվանաթան Անանդ՝ 1:0, Լևոն Արոնյան – Մաքսիմ Վաշյե-Լագրավ, Մագնուս Կարլսեն – Ուեսլի Սո, Մայքլ Ադամս – Հիկարու Նակամուրա, Յան Նեպոմնյաշչի – Սերգեյ Կարյակին՝ ոչ-ոքի: Մրցաշարային աղյուսակ. 1. Կարուանա՝ 3.5 միավոր, 2-8. Նեպոմնյաշչի, Արոնյան, Կարլսեն, Ադամս, Վաշյե-Լագրավ, Նակամուրա, Սո՝ 2.5-ական, 9-10. Անանդ, Կարյակին՝ 2-ական: Այսօր մրցաշարում հանգստյան օր է, իսկ դեկտեմբերի 8-ին վեցերորդ տուրում կկայանան հետևալ պարտիաները. Սո – Արոնյան, Վաշյե-Լագրավ – Կարուանա, Նակամուրա – Կարլսեն, Ադամս – Նեպոմնյաշչի, Անանդ – Կարյակին:

Նմանատիպ նյութեր