211652_close_icon
views-count107199 դիտում article-date 13:58 07-12-2017

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. բախվել են УАЗ-ն ու մարդատար Mercedes Sprinter-ը. УАЗ-ը կողաշրջվել է. կա վիրավոր. օպերատիվ են գործել ոստիկանները, փրկարարներն ու բժիշկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 205.5 կմ հատվածում՝ Իշխանասար գյուղի վարչական տարածքում, բախվել են УАЗ մակնիշի 52 SL 757 համարանիշի և Mercedes Sprinter մակնիշի 629 LT 61 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով УАЗ-ը կողաշրջվել է: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2 սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օօպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արմեն Կավեյանի և ավագ քննիչ Արես Գրիգորյանի գլխավորությամբ: Օպերատիվ են գործել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատը և Սիսիանի հիվանդանոցի բժիշկները, ովքեր տեղում բժշկական օգնություն են ցուցաբերել УАЗ-ի վարորդին, որից հետո նրան տեղափոխել են հիվանդանոց: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Mercedes Sprinter-ում եղել է 14 ուղևոր ու, բարեբախտաբար, նրանք չեն տուժել: Այս պահին դեպքի վայրում ուժեղացված ծառայություն են կատարում ՃՈ աշխատակիցները՝ 6-րդ վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչ՝ Սարմեն Գալստյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը՝ Սիսիանի ոստիկանապետ Արմեն Մարկոսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ քննիչ Ա. Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 83+
83+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր