211652_close_icon
views-count66942 դիտում article-date 18:35 24-11-2017

Աղվան Հովսեփյանի հրամաններով աշխատանքում ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի ու բարձր մարդկային հատկանիշներ ունենալու համար մի խումբ քննիչներ պարգևատրվեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրամաններով Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի մի խումբ աշխատակիցներ պարգևատրվեցին ծառայողական պարտականությունները բարեխղճորեն և ժամանակին կատարելու համար։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Հովսեփյանի հրամաններով պարգևատրվել են Աբովյանի քննչական բաժնի պետ, Արդարադատության փոխգնդապետ Հրաչյա Ղազարյանը (Վաստակի համար մեդալով/։ Նույն բաժնի պետի տեղակալ, Արդարադատության կապիտան Արմեն Խաչատրյանը պարգևատրվել է «Լավագույն քննիչ» կրծքանշանով։ «Լավագույն քննիչ» կրծքանշանով է պարգևատրվել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ, Արդարադատության կապիտան Լիաննա Հակոբյանը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քննչական կոմիտեի նախագահ Ա. Հովսեփյանի կողմից պարգևատրումները նշված անձանց հանձնել է Հայաստանի քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ, Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Կոտայքի մարզային քննչական վարչությունն ու նրա ենթակայության տակ գտնվող քննչական բաժինները վերջին տարիներին բազմաթիվ աղմկահարույց հանցագործություններ են բացահայտել և գրեթե բոլոր գործերը, որոնք ուղարկվել են դատարաններ, եղել են հիմնավորված և փաստարկված։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր