211652_close_icon
views-count29643 դիտում article-date 20:56 19-11-2017

Երևանում 23-ամյա վարորդը «Honda» մոպեդով վրաերթի է ենթարկել Արաբկիր համայնքի համատիրության 22-ամյա աշխատակցուհուն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր, նոյեմբերի 19-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:10-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակիչ, 23-ամյա Արթուր Մուքեյանը իր վարած «Honda» մակնիշի մոպեդով, Կիևյան փողոցի թիվ 15 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի բնակչուհի, 22-ամյա Լուսինե Վարդանյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Դեպքի մասին Երեանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Արտյոմ Բաբիկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով, վարորդ Ա. Մուքեյանը աշխատում է «Ինտերնետ Պրոջեքթ» ՍՊԸ-ում՝ որպես վարորդ-առաքիչ, իսկ վրաերթի ենթարկված Լ. Վարդանյանը՝ Արաբկիր համայնքի համատիրությունում հաշվապահի օգնական: Հետաքննիչի հանձնարարականով մոպեդը տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր