3345 դիտում
18:02 16-11-2017
ՍԱՊԾ-ն կասեցրել է արտադրական 2 գործունեություն
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ՇուշանԷլ ՍՊԸ-ում իրականացված ստուգման ընթացքում լաբորատոր փորձաքննությամբ հայտնաբերել է վտանգավոր սննդամթերքի թողարկման դեպք:
Լաբորատոր փորձաքննության արդյունքներով՝ «Խաշ» և «Պելմենի ավանդական» արտադրատեսակների նմուշները մանրէաբանական ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային միության 034/2013 տեխնիկական կանոնակարգի պահանջներին:
Տրվել է «Խաշ» (35 հատ՝ 1 կգ-անոց, արտադրության օրը՝ 30.10.2017թ., պիտանիության ժամկետը՝ 90 օր) և «Պելմենի ավանդական» (45 կգ, արտադրության օրը՝ 01.11.2017թ., պիտանիության ժամկետը՝ 90 օր) խմբաքանակները ետ կանչելու և ոչնչացնելու կարգադրագիր:
«ՇուշանԷլ» ՍՊԸ-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը կասեցվել է, հանձնարարվել է թողարկել փորձնական արտադրանք և կրկին ներկայացնել նմուշները լաբորատոր փորձաքննության:
Վերահսկողության արդյունքում կասեցվել է նաև «Բուժ կենտրոն Ն.Ս.» ՍՊԸ-ի արտադրական գործունեությունը: Ընկերությանը պատկանող մսամթերքի կիսապատրաստվածքների արտադրամասում և խանութում խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերին ներկայացվող պահանջները: Բացի այդ՝ արտադրության տեխնոլոգիական գործելակարգն ու գործընթացը չեն համապատասախանել տվյալ տեսակի համար արտադրողի հաստատած տեխնոլոգիական հրահանգին, հումքը և պատրաստի արտադրանքը չեն ուղեկցվել որակը և անվտանգությունը հավաստող փաստաթղթերով, չի իրականացվել մսի և մսամթերքի լաբորատոր հսկողություն՝ մանրէաբանական, թունավոր տարրերի, հակաբիոտիկների և պեստեցիդների ցուցանիշներով: «Բուժ կենտրոն Ն.Ս.» ՍՊԸ-ին կթույլատրվի շարունակել արտադրական գործունեությունը հայտնաբերված խախտումները վերացնելուց հետո:
Նմանատիպ նյութեր
7958 դիտում
18:22 26-10-2017
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է 2 տնտեսվարողի գործունեություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
589 դիտում
18:46 04-06-2020
ՀՀ կրթության տեսչական մարմինը ժամանակավորապես կասեցրել է 2 մանկապարտեզի գործունեություն
Այս բաժնից
487 դիտում
15:27 08-05-2024
Մայիսի 8-ին կեսօրից հետո, 9-ի գիշերը, 10-13-ին սպասվում է անձրև և ամպրոպ
346 դիտում
15:02 08-05-2024
Մարդկանց վրա թքելը փողոցային չէ՞, բա տաճարը չհաղթի՞ այդ փողոցին․ Բագրատ Սրբազան