211652_close_icon
views-count104091 դիտում article-date 23:22 14-10-2017

Ողբերգական ավտովթար Ռուսաստանի Դաշնությունում. բախվել են «Լադա Պրիորան» և հայկական համարներով «06»-ը. հայ վարորդը, ով մեկնելիս է եղել հարսանյաց արարողության, մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://shamshyan.com/hy/]Shamshyan.com[/url]-ի տեղեկություններով, այսօր՝ հոկտեմբերի 14-ին, խոշոր և ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնությունում: Ժամը 12-ի սահմաններում, Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Կրիմսկ քաղաքում բախվել են «Լադա Պրիորա» և ՎԱԶ-2106 մակնիշի՝ հայկական համարանիշով ավտոմեքենաները: Ըստ տեղեկությունների, վթարի հետևանքով «06»-ի վարորդը, ով ազգությամբ հայ է և հարսանյաց արարողության մեկնելիս է եղել, մահացել է, 6 հոգի այդ թվում՝ 1 երեխա, հիվանդանոց են տեղափոխվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը մահացածը Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի բնակիչ Նվեր Ղուլյանն է: «06» եղել է 34 OQ 441 հաշվառման համարանիշերով: [url=https://shamshyan.com/hy/]Shamshyan.com[/url]-ը փորձում է պարզել դեպքի մանրամասները: Ներկայացնում ենք մեր ընթերցողի կողմից վթարի վայրից տրամադրած լուսանկարները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր